ՀՀ ԱԺ աշխատակազմի ընդհանուր բաժինը հրապարակել է 2018 թ. 4-րդ եռամսյակի ընթացքում ՀՀ Ազգային ժողովին ուղղված նամակների վիճակագրական տվյալները:
Ընդունվել, գրանցվել եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին է հանձնվել քաղաքացիների 57 նամակ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներին է հանձնվել 26, ՀՀ ԱԺ պատգամավորներին` 333 նամակ: ՀՀ ԱԺ աշխատակազմին հասցեագրված է եղել 10 նամակ: