Համաներման գործընթացի շուրջ դատապարտյալների բողոքի ալիքը նոր թափ է առնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաներման գործընթացի շուրջ դատապարտյալների բողոքի ալիքը նոր թափ է առնում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հովհաննես Կարապետյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկին` իր նկատմամբ 2018թ. նոյեմբերին ընդունված համաներման օրենքը կիրառեն:

ՈՒ Կարապետյանը պահանջում է, որ ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով 3 տարի ժամկետով նշանակված ազատազրկման ձեւով պատժից իրեն ազատեն: Նկատենք, որ Հովհաննես Կարապետյանը մեղադրվում է կանխամտածված սպանության մեջ:




Լրահոս