Կարևոր մեսսիջ. ինչու ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացում չի իրականացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի» երեւանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրային եւ ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանին: Հիմնական թեման եղել են ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ժամկետներին եւ պայմաններին առնչվող մի շարք հարցերը:

Եվ Արման Եղոյանը հանդիպման ժամանակ հետաքրքիր շեշտադրում է արել․ նա նշել է, որ 2018թ. ԵՄ անդամ երկրներից ապաստան հայցող Հայաստանի քաղաքացիների թիվը, 2017թ.-ի համեմատ, կրճատվել է ավելի քան երեք անգամ, եւ եթե այս դինամիկան պահպանվի, ապա կարող ենք արձանագրել, որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար որեւէ քաղաքական խոչընդոտ չկա: Գաղտնիք չէ, որ շատ ԵՄ երկրներ հենց այս պատճառով չեն գնում երկխոսության, քանի որ վիզաների ազատականացումը կարող է հանգեցնել ներհոսքի դեպի այդ երկրներ։




Լրահոս