Ուղևորը վերցրել է տաքսու վարորդի բջջային հեռախոսներն ու փախել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 10-ին Էրեբունի վարչական տարածքում մի տաքսու վարորդ ոստիկանության ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողներին է մոտեցել և հայտնել, որ ուղևորներից մեկը վերցրել է իր բջջային հեռախոսներն ու փախել:

Ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում ոստիկանները րոպեներ անց Միչուրինի փողոցում հայտնաբերել են ուղևորին` Իջևանի բնակիչ Արման Ա-ին, և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը վերցվել է:

Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս