ArmLur.am-ը դեռ շաբաթներ առաջ անդրադարձել էր ազատամարտիկ Սամվել Մկրտչյանի խնդրին, եւ տեղեկացրել, որ իրեն ընդամենը վերջերս հորդորել են ազատել դեռ Սովետմիության փլուզումից հետո ձեռքբերած հողատարծքը, որը Մկրտչյանը վերածել էր հսկայական պտղաբեր այգու։ Պարզվել էր, որ դեռ 10 տարի առաջ տարածքը ձեռք է բերել «Արտաշատ» ՍՊԸ ընկերությունը։ Հիշեցնենք, որ ընկերության անունը կապվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ։
Շուրջ մեկ շաբաթ առաջ այգին հողին հավասարեցրին։ Ազատամարտիկը դեռ չի համակերպվել տեղի ունեցածի հետ։ Նա այս հարցով հանդիպել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ օգնություն խնդրել։ Երեկ էլ Մկրտչյանին քաղաքապետարանից կանչել են եւ ասել որ տարածքի սեփականատերերը իրեն գումար են առաջարկում։ Մկրտչյանը ArmLur.am-ին վրդովված պատմեց, որ ինքը չի ուզում գործ ունենալ այդ մարդկանց հետ։ Նա հույս ունի գոնե պահել հողատարածքը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե Մինասյան, Հովսեփ Հովսեփյան