ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկու նախօրեի հայտարարությունից հետո դատական համակարգում իրավիճակ է փոխվել: Ինչպես հայտնի է, դեսպանն ասել էր, որ պատրաստակամ են աջակցել ՀՀ-ին արդարադատության ոլորտումխորը եւ համապարփակ բարեփոխումների համար տեխնիկական կամ խորհրդատվական աջակցությամբ, բավականին ծավալուն ֆինանսական աջակցությամբ.«Մենք մեծապես աջակցում ենք վարչապետի կողմից ստանձնած պարտավորություններին` արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ»:
ԵՎ, ահա, դեսպանի այս հայտարարությունը դատական համակարգում սառը ցնցուղի ազդեցություն է գործել: Ինչպես հայտնի է, դատավորները մայիսի 20-ի իրադարձությունների օրըորոշել են արդենմայիսի 27-ին դատավորների արտահերթ ժողով հրավիրել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` շուրջ 70 դատավոր ստորագրել է, որ կմասնակցի հրավիրվելիք ժողովին, սակայն այս օրերին իրավիճակ է փոխվել: Մանավորապես` դատական համակարգից մեզ տեղեկություներ հասան, որ դատավորներից ոմանք, լսելով ՀՀ վարչապետի ելույթը, ասել են, որ չեն մասնակցի կայանալիք նիստին, քանի որ լիովին կիսում են վարչապետի տեսակետը եւ խնդիր չեն տեսնում վեթթինգի ենթարկվելու հարցում: Բայց եւ եղել են դատավորներ, որոնք հակառակ կարծիքն են հայտնել, ու նրանցից մի քանիսն էլ ասել են,որ կմասնակցեն ժողովին:
Ու մինչ դատական համարգում քննարկումներ են, թե ով կգնա, կմասնակցի սպասվելիք ժողովին, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկու հայտարարությունը դատական համակարգը գործընթաց է փոխում: Դատավորների զգալի մասը, տեսնելով, որ անգամ միջազգային կառույցներ են պատրաստ աջակցել իշխանություններին եւ հակասահմանադրական չեն որակում նրա հայտարարություններն ու գործողությունները (ինչպես փորձում էին ներկայացնել նախկին իշխանությունները), ստորագրահավաք իրականացրած դատավորներից մի քանիսը նշել են, որ իրենք եւս չեն մասնակցի երկուշաբթի սպասվելիք ժողովին: Այսպիսով, չի բացառվում, որ մայիսի 27-ին դատավորների ժողովը չկայանա անհրաժեշտ քվորում չունենալու պատճառով:
Ի դեպ, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով ս/թ մայիսի 27-ին` ժամը 16:00-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով, որը տեղի կունենա Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում:
Քնար Մանուկյան