Կոռնիձոր գյուղում աֆրիկյան խոզի ժանտախտի պատճառով խոզերը սատկում են. արդեն 100 կենդանի է անկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Տարածված աֆրիկյան խոզի ժանտախտի պատճառով մեծ քանակությամբ խոզեր են վախճանվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հիվանդության համաճարակի պատճառով խոզերի մեծ անկում է գրանցվել: Դեռ մարտ ամսից գյուղացիները նկատել էին, որ աղբանոցներում խոզեր կան սատկած գցած, սակայն հարցին, թե ումն են և ինչից են սատկել, ոչ մի պատասխան չեն ստացել: Լսել էին, որ ներքևի գյուղերում տարածված է աֆրիկյան խոզերի ժանտախտը:

Մայիսի 21-ի դրությամբ բնակիչներից մեկի 100-ից ավելի խոզ շնչահեղձ է եղել և սատկել: Այս հարցով դիմել են Թեժ գիծ, Գյուղնախարարություն, ՍԱՊԾ, նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոչ ոք չի արձագանքել:




Լրահոս