Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը հաղթեց Լիխտենշտեյնին՝ 3։0

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հանդիպել է Լիխտենշտեյնին և  առավելության հասել 3։0 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին Վարադատ Հարոյանի երկար փոխանցումից հետո հաշիվը բացեց Գեւորգ Ղազարյանը։ 18-րդ րոպեին Լյուքսեմբուրգի «Պրոգրես Նիդերկորնի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խփեց Հայաստանի թիմի երկրորդ գոլը։

Ավելացված ժամանակում Էդգար Բաբայանը օգտվեց պաշտպանների սխալից, խլեց գնդակը, փոխանցում կատարեց Տիգար Բարսեղյանին, որն էլ հաշիվը դարձրեց 3։0։

Եվրո-2020, ընտրական փուլ, երրորդ տուր

J խումբ

Հայաստան – Լիխտենշտեյն՝ 3։0

Գեւորգ Ղազարյան, 2, Ալեքսանդր Կարապետյան, 18, Տիգրան Բարսեղյան, 90+1

Լուսանկարը՝ sport.news.am




Լրահոս