Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին հրապարեկել է իր հերթական ծաղրանկարը: Նա անդրադարձել է հոլանդական «Այաքսի» կենտրոնական պաշտպան դե Լիգտին, ում ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք գրանդներ:
Հիշեցնենք, որ հոլանդացուն Թուրինի «Յուվենտուս» էր հրավիրել նաեւ Կրիշտիանու Ռոնալդուն:
Սակայն ըստ վերջին տեղեկությունների ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ կընդունի ֆրանսիական ՊՍԺ-ի առաջարկը: