ԵԿՄ վարչությունը ցավակցական ուղերձ է հղել Ջերմուկի Համոյի ընտանիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 22-ին 62 տարեկան հասակում վաղաժամ կյանքից հեռացավ լեգենդար հրամանատար Մուշեղ Վահագնի Բաբայանը` Ջերմուկի Համոն: ՀՀ Երկրապահ Կամավորականների Միության բոլոր անդամները՝ վարչության նախագահի գլխավորությամբ, խոր վիշտ է ապրում իրենց մարտական ընկերոջ մահվան համար և ցավակցում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին, ասված է ԵԿՄ վարչության հայտարարության մեջ։

Մուշեղ Բաբայանը իր ամբողջ գիտակից կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանության գործին: Նա 1991թ. կազմավորել և հիմնել է «Ջերմուկ» կամավորական ջոկատը, որի կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության գրեթե բոլոր խոշոր մարտական գործողություններին: ՀՀ և ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ է, ազգի նվիրյալ զավակ, որ իր արյան գնով պաշտպանեց հայրենի հողը:

Վստահ ենք, որ նրա գործը ուսանելի կլինի գալիք սերունդների համար և հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում:
Ուստի վիշտը, որ կրում ենք մենք, անսահման է թե Ձեր, թե մարտական ընկերների և թե արցախահայության համար:

Փառք քեզ մեր մարտական ընկեր` Ջերմուկի Համո:

ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյան




Լրահոս