Այսօր կայացած ՀՖՖ-ի ժողովի ժամանակ ֆուտբոլային կառույցի առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարեց, որ Բանակի կենտրոնական մարզական ակումբի ստեղծման աշխատանքները ավարտական փուլում են: Նա նաեւ նշեց,որ ԲԿՄԱ-ն իր հանդիպումները կանցկացնի Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ կկառուցվի նաեւ հատուկ կառույց ինչն էլ կծառայի ակումբի ֆուտբոլիստներին: Սպասվում է, որ ԲԿՄԱ-ն օգոօստոսից կմասնակցի առաջին խմբի առաջնությանը:
Էդմոն Մարտիրոսյան