Ինչու վարչապետի աշխատակազմին 26 մլն հատկացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի աշխատակազմին այսօր գումար հատկացվեց։  «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը մասնավորապես 26 մլն 200 հազար դրամի մասին է: Ըստ վարչապետի աշխատակազմի մեկնաբանության` գումարն անհրաժեշտ է վարչապետի աշխատակազմի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով:

Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխատակազմն առաջարկում է այդ գումարը հատկացնել այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի դիֆիցիտի ֆինանսավորման ժամանակավորապես ազատ միջոցներից: Պարզվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմին առաջին կիսամյակում հատկացված միջոցները կիսամյակում առաջացած ծախսերի դիմաց վճարումներ իրականացնելու համար չեն բավարարում:

Ի դեպ, աշխատակազմը վստահեցնում է, որ ավելացված գումարը չորրորդ եռամսյակում հատկացված գումարից հետ կվերադարձվի: Հավելենք, որ հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:




Լրահոս