Հուլիսի 21-ին, ժամը 19.20-ին, 65-ամյա մի կին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ մոտ ժամուկես առաջ դստեր նախկին ամուսինը իր տան դիմաց զենքով կրակել է:
Հաղորդում ստանալուց 10 րոպե անց Շիրակացի փողոցից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, 37-ամյա նախկին փեսան բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ իրեն պատկանող որսորդական հրացանով մեկ անգամ կրակել է օդ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ:
Բերման ենթարկվածը ներկայացվել է մարզի քննչական վարչություն:
Նախապատրաստվում են նյութեր: