Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ Իսպանիա – Ֆրանսիա հանդիպումը: Հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 0:0 հաշվով, իսկ 11մ հարվածաշարում հաղթող ճանաչվեց Իսպանիայի ընտրանին:
Իսպանացիներից վճռորոշ հարվածը դիպուկ իրացրեց Ֆերրան Տորեսը:
Այս հաղթանակի շնորհիվ հուլիսի 27-ին «Հանրապետական» մարզադաշտում Իսպանիան եզրափակչի շրջանակներում կմրցի Պորտուգալիայի հետ:
Էդմոն Մարտիրոսյան