Հուլիսի 27-ին ու 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որի հետևանքով կա զոհ և երկու վիրավոր:
«Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել է սադրիչ գործողություններ, որի հետևանքով սպանվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը և վիրավորվել է ևս երկու զինծառայող»:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. « Այս գործողությունները հետևանքն է այն բանի, որ Ադրբեջանը չի փոխում իր քաղաքականությունը, պատրաստ չէ փոխելու մթնոլորտը, և չեմ կարծում, որ մենք պետք է միամիտ լինեինք և հավատայինք, որ Ադրբեջանը կփոխվի, ուղղակի այդ մարտահարվերներին մենք պետք է պատրաստ լինենք, դրա մասին շատ է խոսվել»:
Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ իշխանությունները պետք է խոսքերից անցնեն գոծողությունների:
«Իշխանությունների կողմից պետք է ադեկվատ պատասխաններ տրվեն: Անպատասխան թողնելը վտանգավոր է: Պաշտպանության համակարգի ղեկավարները խոսքից պետք է անցնեն գործի: Մի քանի օր առաջ Պաշտապանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ մենք նախահարձակ կլինենք: Ես կարծում եմ, որ մենակ խոսքերով չպետք է բավարարվել: Ադրբեջանը նորմալ դիվանագիտական լեզու չի հասկանում»,-ասաց նա:
Մեր զրուցակցի դիտարկմամբ այստեղ մի քանի գործոններ կան. առաջինը՝ նրանք պատրաստ չեն վերջին հանդիպումների պայմանավորվածություններին գնալ. «Նրանք անընդհատ մեզ հիշեցնում են, որ պետք է վերջնական ինչ-որ լուծում տալ այս հարցին: Հիմա դրան չպատասխանելը կամ միայն խոսակցություններով բավարարվելը վտանգավոր է: Ադրբեջանը լկտիանում է: Այս կրակոցներով նրանք ինչ-որ մեսիջներ են ուղարկում»:
Լիդա Եղիազարյան