Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ – Արմենիա» – «Սաբուրթալո» առաջին հանդիպումը: Խաղն ավարտվեց վրացիների 2:1 հաշվով հաղթանակով: Հայկական թիմից խաղի 31-րդ րոպեին հաշիվը բացեց Անտոն Կոբյալկոն, իսկ Վրաստանի չեմպիոններից աչքի ընկան Ալտունաշվիլին եւ Կենիան համապատասխանաբար 72-րդ եւ 76-րդ րոպեներին:
Հավելենք, որ պատասխան խաղը կկայանա Թբիլիսիում մեկ շաբաթից եւ հայկական թիմին Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու համար հարկավոր կլինի մրցակցի դաշտում աչքի ընկնել երկու անգամ եւ սեփական դարպասը պահել անառիկ:
Էդմոն Մարտիրոսյան