ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայում թմրանյութ օգտագործելիս ոստիկանները 30-ամյա քաղաքացու են բռնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցից, «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայով, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի 30-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մանրացված, չորացված կանեփանման զանգված:

Կասկածվողը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրանյութ է, հավաքել է Իջևանի սարերից, չորացրել իր օգտագործման համար:

Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս