Գյուղատնտեսության ոլորտում յոթ ծրագիր կիրագործվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության ոլորտում 2020 թվականին նախատեսվում է իրականացնել 7 ծրագիր եւ նախատեսվում է այդ ամենի համար հատկացնել 17 մլրդ 900 մլն դրամ:

Մասնավորապես, հաջորդ տարի նոր իշխանությունները նպատակ ունեն բարձրացնել սպասարկող կառույցների գործունեության արդյունավետությունը, պայմաններ ստեղծել ընդլայնված վերարտադրության կազմակերպման, գյուղացիական տնտեսությունների իրական եկամուտների ավելացման, հանրապետության պարենային ապահովության եւ պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, աղքատության մակարդակի կրճատման համար:

Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ մեկ փոփոխության մասին եւս: Մասնավորապես առաջիկայում կստեղծվի հիմնադրամ, որը կերաշխավորի բանկերին, որպեսզի ֆերմերները հնարավորություն ունենան առանց գրավի վարկ վերցնել:




Լրահոս