ՎՏԲ-Հայաստան Բանկը հրավիրել է լրագրողներին իր նոր Կոնտակտային կենտրոն և ներկայացրել իր նոր Video Banking ծառայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար մեկնարկեց նոր հեռահար ծառայություն` Video Banking, որն այսօր ներկայացվեց լրագրողներին:
Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան փորձարկելու Video Banking ծառայությունը և զգալու ծառայության հարմարավետությունը և արդիականությունը:

Video Banking-ը բացառիկ սպասարկում է, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս հեռահար եղանակով, այն է՝ Բանկի աշխատակցի հետ Skype տեսազանգի միջոցով, իրականացնել բանկային գործառնություններ:
Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Skype տեսազանգի միջոցով զանգահարի Բանկի Կոնտակտային կենտրոն երկուշաբթիից ուրբաթ 09:30-ից 17:30-ը, շաբաթ օրը` ժամը 10:00-14:00-ը և անցնի նույնականացում, որից հետո կարող է ստանալ ցանկացած տեղեկատվություն` իր հաշիվների և գործող պայմանագրերի վերաբերյալ, ինչպես նաև կատարել հետևյալ անկանխիկ գործարքները.
• իրականացնել փոխանցումներ իր հաշիվների միջև,
• իրականացնել ներբանկային և միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում, ինչպես նաև պետ. բյուջե
• ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ արտերկրից տարբեր համակարգերի և SWIFT փոխանցումների
միջոցով,
• անկանխիկ արտարժույթի փոխարկման գործարքներ իր հաշիվների միջև,
• կոմունալ վճարումներ,
• վարկերի մարում,
• ավանդային հաշիվների բացում և համալրում,
• SMS բանկինգ ծառայության ակտիվացում
• և ամենակարևորը – քարտային, բանկային և խնայողական հաշիվների բացում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես զարգացնում է իր ծառայությունները և պրոդուկտները և ձգտում է նվաճել «Ապագայի բարձր տեխնոլոգիաների Բանկ» տիտղոսը:

«Video Banking» ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am, Բանկի մասնաճյուղեր և զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87
հեռախոսահամարով:




Լրահոս