Այսօր` աշխատանքային օրվա ավարտին, պարզ դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում հանդիպում է անցկացնում «Սասնա ծռեր» կուսակցության անդամներ Գարեգին Չուքասզյանի եւ Ժիրայր Սէֆիլյանի հետ: Այս հանդիպման մասին լուրը լայնորեն քննարկվեց սոցիալական ցանցերում եւ մամուլում` հռետորական հարց հնչեցնելով` ինչ ընդհանուր օրակարգ ունի վարչապետը տեռորիստների հետ (նրանց այդպիսի որակում է տվել նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը):
ArmLur.am-ը փորձեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից պարզել` ինչ ընդհանուր օրակարգ է առկա: Սակայն վերջինս դժվարացավ մանրամասներ ներկայացնել` ասելով, թե հանդիպմանը չի մասնակցել եւ միայն կարող է հաստատել հանդիպման փաստը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը: Անդրադառնալով քննադատություններին` նա նշեց. «Հանրապետական կուսակցությունը թող իրենց գործածի համար բնորոշում գտնեն, հետո նոր ուրիշներին բնորոշում տան»:
Իսկ, ահա, Ժիրայր Սէֆիլյանը մեզ հետ զրույցում նշեց , թե վարչապետի հետ խոսել են իրենց մոտ առկա մտահոգությունների մասին` կապված երկում ստեղծված իրավիճակի հետ: Նա նաև հույս հայտնեց, թե առաջիկայում կրկին հանդիպում կլինի: