Սեպտեմբերի 19-ին, ժամը 18:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Lexus RX» (վարորդ՝ Քնարիկ Ջ.) և «BMW 320» (վարորդ` Աշոտ Պ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «BMW 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Lexus RX» մակնիշի ավտոմեքենան: