ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խնդիր կա՝ ավելի էֆեկտիվ օգտագործել ուժային կառույցները. Վաղարշակ Հարությունյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այստեղ կա խնդիր՝ ավելի էֆֆեկտիվ օգտագործել ուժային կառույցները: Նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականների մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ով հավելեց, թե դա վարչապետի որոշումն է, երևի թե նա ունի դրա հիմնավորումները, իսկ թե ինչ հետևանքներ այն կունենա, ժամանակը ցույց կտա:

«Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ Հայասատանի դեմ գործում են տարբեր ծառայություններ,  որոնց նպատակն է բացահայտել մեր թույլ կողմերը, և այստեղ ԱԱԾ-ի գերխնդիրը բացահայտելն ու կանխելն է»,- նշեց նա:

Լիդա Եղիազարյան, Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս