Կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի 1-ին տուրից հետաձգված «Փյունիկ» – «Լոռի» հանդիպումը: Խաղն ավարտվեց երեւանյան ակումբի 3:1 հաշվով հաղթանակով:
«Փյունիկից» գոլերի հեղինակ դարձան Նիրիսարիկեն (11‘), Միրանյանն (69‘) ու Ալֆրեդը (76‘): Վանաձորյան թիմից հեղինակության գոլը խփեց Դեսիրեն (82‘): Այս հաղթանակից հոտո «Փյունիկը» վաստակեց 12 միավոր եւ բարձրացավ 6-րդ հորիզոնական, իսկ «Լոռին» 13 միավորով 3-րդն է:
Էդմոն Մարտիրոսյան