Նախորդ շաբաթ հրապարակված վճռով ՄԻԵԴ-ը ճանաչեց ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանի խաղաղ հավաքների մասնակցության և արդար դատաքննության իրավունքի խախտումները։ Մաթևոսյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գործը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում, և ամեն ինչ անելու է արդարացման հասնելու համար:
Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Դավիթ Մաթեւոսյանը ձերբակալվել էր մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի խաղաղ հավաքը ցրելուց հետո։
Նրան մեղադրանք էր առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու համար։ 2 ոստիկանի ցուցմունքների հիման վրա կազմված գործով Մաթևոսյանը դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան