Էրդողանը կայցելի Վրաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հրավերով հաջորդ տարվա գարնանը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Թբիլիսի: Թուրքիայի նախագահն այդ մասին հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարի հետ համատեղ ճեպազրույցում:

«Վերահաստատում եմ մեր կամքը ՝ շարունակել և զարգացնել մեր տնտեսական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրության և հարգանքի հիման վրա: Այսօր մենք դարձյալ ցանկություն հայտնեցինք 1,5 միլիարդանոց առևտրաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ ԱՄՆ դոլարի: Այդ նպատակով կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր և ավելի կամրապնդենք մեր համագործակցությունը: Դրան կնպաստի Վրաստան-Թուրքիա տնտեսական հանձնաժողովի համատեղ նիստը, որը տեղի կունենա Անկարայում»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին և վրացական պատվիրակությանը Թուրքիա կատարած այցի համար և հայտարարել, որ պատրաստ է ընդունել Գեորգի Գախարիայի հրավերը և գարնանը այցելել Վրաստան:




Լրահոս