«Սպայկա» ընկերության նորակառույց պանրի գործարանում արտադրված հայկական 21 տոննա կապույտ բորբոսով պանիրը 24 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում հարկադիր կանգնելուց հետո վերադարձրին Հայաստան: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանի հետ:
-Պարո՛ն Բաղդասարյան, ընկերությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս իրավիճակից դուրս գալու համար:
-Մի քանի քայլեր կան, դրանից մեկը ռուսական տիրությում իրավական քայլերն են, իրավաբանները կզբաղվեն այդ հարցով: Երկրորդը`մենք նորից ենք մեր խմբաքանակներն ուղարկելու, որովհետեւ պատվերներ ունենք, մենք չենք կարող դրանք կանգնեցնել: Նաեւ Հայաստանում ռուսական ներկայացուցչությանը կդիմենք, որ այս հարցին հետամուտ լինեն, նաեւ մեր ներկայացուցչությանը Ռուսաստանում: Բացի այդ, այս հարցով դիմել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, որ զբաղվեն:
-Դուք նշեցիք, որ ընկերության իրավաբանները զբաղվում են, կմանրամասնե՞ք` մասնավորապես ինչ քայլեր են ձեռնարկելու:
-Մենք, բնականաբար, դատարան ենք դիմելու` ընդդեմ ռուսական մաքսային ծառայության: Մենք բեկանելու ենքիրենց ընդունած որոշումը, պահանջելու ենք փոխհատուցել մեր կրած վնասները, բայց դա գործընթաց է, որը կարող է երկար տեւելՄենք ակնկալում ենք, որ եթե լաբորատոր հիմքով է որոշում կայացվելու, ապա դա պետք է լինի թափանցիկ, բոլորի համար հասկանալի:
-Լաբորատոր փորձաքննության արդյունքները ձեզ չե՞ն ուղարկվել…
-Ոչ,բեռնատարի վարորդին են ցույցտվել, մեզ պաշտոնապես չեն ուղարկել: Վարորդին ճանապարհել են առանց պաշտոնական հիմքերը տրամադրելու:
-Այսինքն` բանավոր եք ծանոթացել արդյունքներին, որոնց համաձայն` պանրի ծագման երկիրընշվել է «Հայաստան, Առաջավոր Ասիա, Հարավ-արեւելյան Եվրոպա»…
– Մեզ համար պարզ չէ, թե ինչպես Հայաստանում արտադրված պանիրը ՌԴ Վերին Լարսի մաքսային ծառայողների կողմից համարվեց այլ երկրի արտադրանք:
-Իսկ հետ ուղարկված պանիրը ժամեկտի՞ մեջ է:
-Պանրի պահպանման ժամկետը 6 ամիս է, բայց արդեն մեկ ամիս մենք կորցրեցինք ռուսական կողմի պատճառով: Բայց այդ, պանիրը պատվիրված էր, եւ մենք պարտավորություններ ունենք, բնականաբար, մենք հիմա տույժերու տուգանքներ ենք վճարելու ուշացնելու համար:
-Հաշվարկե՞լ եք, թե որքան եք ֆինանսապես տուժել:
-Պայմանագրի դրույթներից բխելով` բավականին մեծ գումար է կազմելու: Խոսքը մի քանի տասնյակ հազար դոլարի մասին է:
-Պարո՛ն Բաղդասարյան, ի՞նչ եք կարծում, ո՞վ եւ ի՞նչ նպատակ է հետապնդում, ով ինչ շահ ունի այս հարցում:
– Գիտեք, շատ դժվար է հասկանալ, թե ռուսական մաքսային ծառայության որ օղակում է նման որոշում կայացվում ուինչ տեղեկության հիման վրա: Իրենք Հայաստանում ունեն ներկայացուցչություն, եղել են մեր գործարանում, մեզ հետ շփման մեջ են: Չեմ կարծում, որ այստեղից սխալ տեղեկություն են տվել:
-Հայկական կողմըինչպե՞ս է արձագանքել: Էկոնոմիկայի նախարարությունում տեղյա՞կ են, որ «Սպայկա»-ն նման խնդիրներ ունի ռուսական կողմիհետ:
-Իրենք ինտենսիվ զբաղվում են եւ մշտական կապի մեջ են մեզ հետ: Բայց արդյունքը արագ չի լինի, որովհետեւ ռուսական պետական օղակներում պետք է որոշ կարգավորումներ լինեն, որը ժամանակ կպահանջի:
-Պարո՛ն Բաղդասարյան, ընկերությունը պատրաստվում է առաջիկա օրերին դարձյալ պանիր արտահանել, ի՞նչ երաշխիք ունեք, որնույն խնդրին չեք բախվի:
-Երաշխիք, որպես այդպիսին, չկա, եւ դա, իհարկե, վատ է տնտեսվարողի համար: Անորոշության մեջ ընդհանրապես տնտեսվարողը շատ դժվար է աշխատում: Ցանկացած իրավիճակում բոլոր խաղի կանոնները պետք է հստակ լինեն, որ ճիշտ որոշումներ կայացվեն:
Սյունէ Համբարձումյան