«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի իշխանության ներկայացուցիչներն այս օրերին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուների փնտրտուքի մեջ են: Բանն այն է, որ ըստ «ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի` մինչեւ նոյեմբերի 30-ը հայրենի խորհրդարանականները պետք է ընտրեն հինգ անդամներին: Մեր աղբյուրների փոխանցմամբ` թեկնածուների որոնումները դեռ շարունակվում են, իշխանություններն ամեն ինչ անում են առաջիկա ԱԺ հերթական նիստում արդեն թեկնածուներին ներկայացնել, փակ գաղտնի ընտրել անդամներին, որիցհետո արդեն անդամները իրենցներսումպետք է ընտրեն հանձնաժողովի նախագահին:
Նշենք, որ, ըստ օրենքի, հանձնաժողովի առաջին կազմը ձեւավորվում է հետեւյալ կերպ.մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 30-ը Ազգային ժողովը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով, նշանակում է հանձնաժողովի հինգ անդամներին հետեւյալ ժամկետներով` հանձնաժողովի երկու անդամ` 6-ական տարի,հանձնաժողովի երկու անդամ` 4-ական տարի, հանձնաժողովի մեկ անդամ` 3 տարի:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հինգ անդամներից մեկի թեկնածությունը պետք է առաջադրի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, մեկ անդամին պետք է առաջադրի ՀՀ կառավարությունը, մեկ թեկնածուին` Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ երկու թեկնածուներին պետք է առաջադրեն հայրենի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները:
Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը արդեն պարզել է, որ նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստում առաջադրվել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը: Վերջինս իրավաբան է, այժմ էլ Էթիկայի հանձնաժողովի անդամ է: Իմքայլականներից շատերը չեն ճանաչում Շաթիրյանին, բայց քանի որ խմբակցության ղեկավարությունն է ներկայացրել նրա թեկնածությունը, շատերը համակերպվել են այդ իրողության հետ: Չնայած, ըստիրավաբանների շրջանակներում քննարկվող տեղեկությունների, Էդգար Շաթիրյանը իր գործի մասնագետն է, բայց թե ինչ դիրքորոշում կունենան օրենսդիրները Շաթիրյանի` հանձնաժողովի անդամ ընտրվելու հարցում, դժվար է ասել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ էլ իր թեկնածուի հարցն է քննարկել Բարձրագույն դատական խորհուրդը: Ըստ մեր տեղեկությունների` ԲԴԽ-ականները ունեն երեք թեկնածու, որոնց հարցը քննարկել են իրենցնիստում, սակայն դեռեւս վերջնական որոշումչունեն, թե խորհրդարանում ում թեկնածությունն առաջադրեն: Հայրենի կառավարությունը եւս թեկնածուի փնտրտուքներիմեջ է, առաջիկա օրերին կառավարությունը եւսիր թեկնածուի մասին կհայտարարի:
Իսկինչ վերաբերում է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, երեկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որիրենցխմբակցությունը առաջադրել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: Մարուքյանը տեղեկացրել է, որՀայկուհի Հարությունյանը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան եւ փորձագետ,ով 2013 թվականից զբաղեցնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահի պաշտոնը,ու ներկայացրել է Հարությունյանի կենսագրականը եւ աշխատանքային տվյալները:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որիրենց ֆրակցիայում քննարկել են արդեն հանձնաժողովի իրենցթեկնածուի հարցը, բայց դրա մասին առաջիկա օրերին հանդես կգան հայտարարությամբ ու կներկայացնեն իրենց թեկնածուին:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանության ներսում շատ լուրջ քննարկումներ են ընթանում` այս հարցի հետ կապված:Մերտեղեկություններով` ամեն ինչ արվում է, որպեսզի հանձնաժողովը ձեւավորվի անկախ ու լավ աշխատանքային փորձու մաքուր կենսագրություն ունեցող անձանցից, ովքեր անաչառ կլինեն իրենց աշխատանքում: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռքբերելու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաեւիր գործունեության նպատակներին եւ ամրացված գույքի նշանակությանը համապատասխան` տիրապետել եւ օգտագործել այդ գույքը:
Առաջիկայում լուրջ քննարկումներ, ընտրություններ են սպասվում հայրենի խորհրդարանում, որտեղպետք է ընտրվի մի հանձնաժողով, որըպետք է ամեն ինչ անի, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր պաշտոնյա գործի թափանցիկ, չլինիկոռուպցիոն մեխանիզմների կրողու ներկայացնի իրականում իրեն պատկանող ունեցվածքի բոլոր տվյալները: Բայց թե որքանով դա հնարավոր կլինի իրականացնել այս հանձնաժողովի միջոցով, դեռեւս դժվար է ասել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ