«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը որևէ քաղաքական ուժի չի պատկանում: Այս մասին ակումբի առաջին համաժողովի ժամանակ հայտարարեց «Վերնատան» հիմնադիր Վազգեն Մանուկյանը:
«Հայաստանում վաղուց անհրաժեշտություն էր զգացվում մի հարթակի ստեղծման, որ տարբեր քաղաքական կազմակերպություններ, կուսակցություններ, անհատներ, մասնագետներ, հեղինակություն ունեցող մտավորականներ կարողանան հանդիպել և հանգիստ մթնոլորտում քննարկել այն հարցերը, որոնք կանգնած են ՀՀ առջև:
Ամեն մեկն, իհարկե, մնում է իր գաղափարներին, մտքերին, բայց այդպիսի շփումները կարևոր են նոր մտքերի գեներացմանհամար: Այստեղ պետք է լինեին և՛ ընդդիմության, և՛ իշխանության ներկայացուցիչներ», – նշեց նա, ասելով, որ ակումբը որևէ քաղաքական ուժի չի պատկանում:
Ելույթ ունեցավ նաև Դավիթ Շահնազարյանը եւ իշխանություններին մեղադրե իրարամերժ հայտարարություններ անելու մեջ : «Ներկայիս իշխանությունը բանակցային գործընթացը ոչ թե շարունակում է այն կետից, ուր հասել էինք մինչև 2018 թվականի մայիս ամիսը, այլ նոր կետից է սկսում: Ո՞րն է նոր կետը, առաջինն այն է, որ ներկայիս իշխանություններն ընդհանրապես չեն ուզում խոսել ինքնորոշումից: Եվ եթե ինչ-որ ելույթում դա ասվում է, անմիջապես համեմվում է այնպիսի գնահատականներով, որոնք էապես հակասում են հենց ինքնորոշմանը»,-ասաց Դավիթ Շահնազարյանը:
Հավելենք, որ «Վերնատուն» ակումբի անդամ են հանդիսանում նախկին իշխանությունների, տարբեր հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ՝ Աղվան վարդանյան, Ռուբեն Հակոբյան, Դավիթ Շահնազարյան եւ այլք: