Նոյեմբերի 26-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։
Թեման՝ «Երևանում շարունակում են մարդկանց վտարել իրենց տներից և ոչնչացնել պատմամշակութային արժեքներ։ Երևանի Պուշկին, Բելյակով, Տերյան, Լալայանց հասցեների բնակիչները և նրանց փաստաբաններն ահազանգում են պատկան մարմինների անգործության և ապօրինի գործողությունների մասին։ Բնակիչների ներկայիս և հետագա քայլերը»։
Բանախոսներն են
Ալինա Ավետիսյան- փաստաբան
Նելլի Պապյան – փաստաբան
Արմինե Գյուլգյուլյան – Բելյակով փողոցի բնակիչ
***
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ՍԾՏՀ ԽՎ 54-րդ լիագումար նստաշրջանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանի եւ անդամների հրավիրած մամուլի ասուլիսը:
***
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հեգաբան Սամվել Խուդոյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
ԹԵՄԱ՝ մեր օրերում ինչո՞ւ են պղծում գերեզմանները / գերեզմանների հերթական սրբապղծությունն ու վանդալիզմն է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ամիսներ առաջ Եռաբլուրում պղծել էին ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները/:
****
Նոյեմբերի 26-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Գարդմանահայերի հարենակցական միավորում հ/կ խորհրդի անդամ Սուսաննա Մելիքյանը, Ներուժ կրթամշակութային հ/կ ղեկավար Ժասմեն Ղևոնդյանը և Փախստականների համագումարի նախագահության համակարգող Մարիամ Ավագյանը: ԹԵՄԱ՝ Հայոց Գարդմանի և Գանձակի տարածաշրջանների հայաթափման 30-րդ տարելիցը: Բացթողումներ և հեռանկարներ:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 12:00-ին «Հայացք» մամուլի ակումբում Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի (ՏԶՆԿ) տնօրեն Մարինե Առաքելյանը, նախագծի հեղինակ Նարինե Մեհրաբյանը և կենտրոնի տնտեսագետ Աննա Մակարյանը կներկայացնեն ավտոպարկի թարմացմանն ու շրջակա միջավայր արտանետումների կրճատմանը միտված նախագիծ, ինչպես նաև կանդրադառնան թափոնների վերամշակման խնդրին: