Այսօր Նիկոլ Փաշինյանը կլինի Ազգային ժողովում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլինի Ազգային ժողովում: Մասնավորապես, նա ելույթ է ունենալու Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակին կազմակերպված միջոցառմանը:

Մենք տեղեկացանք, որ նախատեսվում է նաեւ Աժ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը: Նշենք, որ գործունեության 15-ամյակի առթիվ գիտաժողով է նախատեսված, որի նպատակով Հայաստան են ժամանել ավելի քան 30 երկրների օմբուդսմաններ, ավելի քան 20 միջազգային կազմակերպությունների (Եվրոպական միություն, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ եւ այլն) ներկայացուցիչներ»։

Մանրամասները՝  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս