Իրավիճակը թեժանում է. ում միջոցով են քաղաքապետարանում իրականացվում «սև գործերը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Երեւանի քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը թեժանում է: Բանն այն է, որ պարզվում է, որ Երեւանի քաղաքապետարանը տարբեր շինթույլտվություններ է տվել տարբեր կազմակերպությունների՝ կոնկրետ պահանջներով: Ըստ մեր տեղեկությունների` կան նաեւ ընկերություններ, որոնց թույլատրել են շինարարական աշխատանքները սկսել, բայց նախօրոք չեն ասել, թե կոնկրետ ինչ են պահանջելու դրա դիմաց:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այդ «սեւ գործերը» քաղաքապետարանում իրականացվում են անձամբ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի միջոցով, որը, պարզվում է, նախկին ՕԵԿ-ական է, 2006-2018 թվականներին աշխատել է Կենտրոնական բանկում ու կոռուպցիոն չարաշահումների անմիջական մասնակցության պատճառով հեռացվել է ԿԲ-ից:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը Կենտրոնական բանկը լքել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ վերջինս բանկային գաղտնիք ու սոցփաթեթներ է վաճառել: Ըստ մեր աղբյուրների` այդ կոռուպցիոն բացահայտումից հետո փոխքաղաքապետը լքել է Հայաստաննու վերադարձել է միայն թավշյա հեղափոխությունից հետոու արդեն ընդգրկվել նոր իշխանությունների շարքերը:

Ըստ մեր տեղեկությունների` Հայկ Սարգսյանը մտերիմ հարաբերություններ ունի Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանիհետ, ինչի համար էլ անում է այն, ինչ ցանկանում է, ավելին` կան որոշումներ, որ փոխքաղաքապետը կայացնում է ինքնուրույն: Նշենք, որ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի մասին շատ աղքատիկ տեղեկատվություն է հրապարակված Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում` 2006-2018թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, ֆինանսական վերահսկողության վարչությունում` որպես ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժնի ղեկավար:2018թ. հոկտեմբերի 29-ին Երեւանի ավագանու նիստում նշանակվել է Երեւանի քաղաքապետի տեղակալ: Այլ տեղեկատվություն Հ. Սարգսյանի մասին չկա:

Իսկ հիմա այն մասին, թե ինչից սկսվեց Երեւանի քաղաքապետարանի շուրջ թեժ իրավիճակը: Բանն այն է, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը պահանջում էր, որ հրապարակվեն այն բարերարների անունները, ովքեր Երեւանին նվիրել են աղբատար մեքենաները: Բավականին երկար ժամանակ քաղաքապետարանը խուսափում էր այդ տեղեկատվության հրապարակումից, ու հանկարծակի պարզվեց, որնվիրատվողների ցանկում են նախկին իշխանության ներկայացուցիչները: Սակայն քաղաքապետարանի ներկայացուցիչներն ամեն ինչ անում են հերքելու համար, որիրենք երբեւէ շինթույլտվությունչենտվել այն անձանց, ովքեր աղբատար մեքենաներ են նվիրել քաղաքապետարանին:

Ի դեպ, երեկ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հայտարարեց. «Ինչպեսմեր քաղաքապետն է սովոր ասել, ըստօդում կախված լուրերի` վերջերս փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը իրմոտ է կանչում խոշոր կառուցապատողների եւ բանավոր կամ գրավոր պարտավորագիր վերցնում բնակելի շենքի շինթույլտվության համար տվյալ շենքի բնակարանների 5%-ը կամ դրա չափով երկրորդային շուկայից համապատասխան քանակության բնակարաններ` բնակ. ֆոնդի առկա խնդիրները կարգավորելու նպատակով: Արդյոք կա՞ նման բան, եւ եթե այո, ապա ո՞ր օրենքի շրջանակներում է դա արվում եւ ո՞ր օրենքն է այն կարգավորում»: Իսկ նոյեմբերի 30-ին էլ Թ. Վարդանյանը հայտարարեց. «Հստակ տեղեկություններ ունեմ, որ սույն թվականի սեպտեմբեր ամսին քաղաքապետարանի կողմից «Ջերմուկ գրուպ» ընկերությանը տրվել են Արշակունյաց 18, 18/4, 18/5 եւ 18/10 հասցեներում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություններ, իսկ փոխարենը 5 ձնամաքրման մեքենա: Մենք մինչ այս խոսում էինք աղբատար մեքենաների մասին, բայց, արի ուտես, որ սա դեռ ամենը չէ»: Ավագանու անդամը նշել էր, որ երկուշաբթի հարցում է ուղարկելու քաղաքապետին եւ պահանջելու է վերը նշված շենքերի թույլտվությունները:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ կրկին Հայկ Սարգսյանի միջնորդությամբ նման գործարք է իրականացվել, սակայն դեռեւս հստակեցված չէ, թե ինչ է տրվելու այդ ամենի դիմաց:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն`Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը չիշփվումորեւէ մեկի հետու, կարելի է ասել, փոխքաղաքապետի միջոցով է տեղեկությունները ստանում, դրա համար էլ կան տեղեկություններ, որ Սարգսյանը նրան մատուցել է այնպես, ինչպես ինքն է կամենում: Մեր աղբյուրները նշում են, որ Սարգսյանն էլ օգտվում է այս իրավիճակից ու իր սեւ գործերն անում է այնպես, ինչպես իրեն հարմար է:

Մեր տեղեկություններով` հետզհետե քաղաքապետարանում իրավիճակն ավելի է լարվում, քանի որ քաղաքապետը «տեղում չէ», բայց թե այս իրավիճակը որքան կշարունակվի, անհասկանալի է, քանի որ, կարծես թե, Հայկ Մարությանը չի էլ պատրաստվում իր աշխատաոճը փոխել: Ավելին, ըստ շրջանառվող տեղեկությունների` Հայկ Մարությանի պաշտոնավարումը հնարավոր է առաջիկայում իր հանգուցալուծումը ստանա, քանի որ ամեն օր դժգոհությունները հասունանում ու խորանում են նրա անձի ու կառավարման հետ կապված:

Երեկ ամբողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի հետ կապ հաստատել` պարզելու այն տեղեկությունները, որոնք կան իր մասին, սակայն ապարդյուն: Նրա աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց իր օգնականնու հայտարարեց` Հայկ Սարգսյանը շատ զբաղված է, քննարկումների է ումեր հարցերին չի կարող պատասխանել: «Զբաղված է, չի կարող պատասխանել»,-ասաց օգնականը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս