Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում։ Խնդիրն այն է, որ նրանց գերակշիռ մասը վերջին օրերին իրենց մեքենաները բնական սեղմված գազով լիցքավորելիս պարզել են, որ սովորականից ավելի են վճարում։ Օրինակ` վարորդներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրդովված նկատեց, որիր մեքենան ունի «1.3 բալոն», որը գազով լիցքավորելուց հետո արդեն երկու օր է` վճարում է 4300 կամ 4400 դրամ՝ նախկին 3600 դրամի դիմաց։
Իսկ մեկ այլ վարորդ էլ նշեց, որիր մեքենան գազով լիցքավորելիս երեկ վճարել է 6000-6300 դրամ։ Դժգոհող վարորդների համոզմամբ` ոչ թե սեղմված գազի գինն է բարձրացել, այլ գազալցակայաններն են սկսել խորամանկել. քիչ լցնում են, շատ գումար պահանջում։ Ի դեպ, տեղեկացնենք, որ ՏՄՊՊՀ-ն ստուգումներ է իրականացնում բնական սեղմված գազի շուկայում՝ պարզելու, թե ինչն է տարբեր գնով այն վաճառելու պատճառը։ Ի դեպ, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շուտով գազալցակայաններում և բենզալցակայաններում ստուգումներ կիրականացնի՝ առանց տնտեսվարողին նախապես զգուշացնելու։
Սյունէ Համբարձումյան