Էդուարդ Շարմազանովը՝ Ռուբեն Հայրապետյանի տան խուզարկության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բնակարանում և շինություններում:

Նշենք, որ   ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Ռուբեն Հայրապետյանի տունը խուզարկում են Ֆեդերացիայում կատարված չարաշահումների գործով: Մասնավորապես, չարաշահումները բացահայտվել են ՀՖՖ-ում կատարված շինարարության գործով:

Այս առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, պարզելու համար, թե ինչպես է արձագանքում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը իրականացվող խուզարկությանը:

«Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է, ես ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասաց Շարմազանովը:

Ի դեպ, նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը առանձնատան բակում հանդիպելով լրագրողներին,ասել է, թե «տնից  գտել են «T-90 տանկ, ինքնաթիռ, ԲՄՊ»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս