Ինչ վիճակում է գտնվում Արցախում վթարի ենթարկված զինվորը. մանրամասնում է հայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փայլակի վիճակը գնահատվում է ծանր, վերջինս գտնվում է կոմայի մեջ: Այս մասին  ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայող Փայլակ Ասատրյանի հայրը՝ Սիսակ Ասատրյանը:

Նշենք, որ հունվարի 5-ին Արցախում երկու զինծառայող են վթարի ենթարկվել, վթարի ենթարկված զինծառայողներից Փայլակ Ասատրյանը Արմավիրի մարզի Արգինա գյուղից է։

Ըստ մեր զրուցակցի ՝ Փայլակն այս պահին գտնվում է Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում. «Ազդրերն են վնասվել, ունի կոտրվածքներ, չի խոսում, անշարժ պառկած է: Ոչ մի բանից տեղյակ չենք չգիտենք՝ դեպքը ոնց է տեղի ունեցել, մյուս վիրավորն ինչ վիճակում է»:

Հավելենք, որ Փայլակն ընտանիքի փոքր զավակն է, ունի իրենից ավագ քույր և եղբայր:

«Ապրում ենք սովորական  գյուղացու կյանքով, ինչպես բոլոր գյուղացիները»,-ասաց զինծառայողի հայրը:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս