Որդեգրման հետքերով. 2-րդ թարգմանչուհին եւ բանկի պաշտոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործով ուշագրավ իրադարձություններ են ծավալվում: «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, եւ նոր մանրամասներ են մեզ հայտնի դարձել քրեական գործից:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հայ երեխաներից մեկին որդեգրել է Համաշխարհային բանկի պաշտոնատար անձանցից մեկը, իսկ թե ով է նա,«Ժողովուրդ» օրաթերթը չի հրապարակում՝ հաշվի առնելով որդեգրման գործընթացում առկա գաղտնիության հանգամանքները: Ինչպես հայտնի է,ըստ ԱԱԾ-ի` մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ 2016-2018թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց նորածնի հիվանդությունը չափազանցնելու եւ սուտտեղեկություններովհոգեբանորեն ճնշելու եղանակով հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն:

Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը` ուղեկցվող բժշկական փաստաթղթերով, տեղափոխվել է մանկատներ, որիցհետո երեխաները որդեգրվել են:

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել, որ երեխաներից մեկին որդեգրել է աշխարհահռչակ իտալացի մրցավար:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր թարգմանչուհի, որին ավելի ուշ գրավի դիմաց ազատ են արձակել:

Ձերբակալվածների թվում էր «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, որին ավելի ուշ ազատ արձակեցին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը, գրավի դիմաց ազատ են արձակվել:

Որդեգրման թեման ու հետեւանքները

Սույնքրեական գործով բավականին անհասկանալի իրադարձություններ են ծավալվում, որոնքխիստ կասկածներ են առաջ քաշում:
Բանն այն է, որ որդեգրման թեման բավականին նուրբ ու բազմադրվագանոց թեմա է, սակայն իրավապահների այս բացահայտումը մի շարք հարցեր է առաջ քաշել, որոնք դեռեւս չունեն պատասխաններ: Մասնավորապես, թիրախում են հայտնվել բժշկները, որոնք վարկաբեկվում են, սակայն դեռես գործով չկան ապացույցներ,կոնկրետ փաստեր, որ նրանք ապօրինության են գնացել: Քրեական գործով փաստ է ընդամենը մեկ բան. հայ երեխաներ են որդեգրվել իտալացիների կողմից, բայց կոնկրետ գործով առայժմ չկա մեկ փաստ, որ հայ երեխաները ապօրինի են որդեգրվել:

Բացի այդ,նախաքննական մարմինն իր պաշտոնական հաղորդագրության մեջկոնկրետնշել է, որ մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ 2016-2018թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց նորածնի հիվանդությունը չափազանցնելու եւ սուտտեղեկություններովհոգեբանորեն ճնշելու եղանակով հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն: Ասել է թե՝ երեխաների առողջության հարցն է առաջ քաշվում, որը քրեական գործով կարեւոր ապացույց է: Եվ, ահա, այստեղ հարց է առաջանում՝ արդյոք որդեգրված երեխաների ծնողներըթույլ կտան իրենց երեխաներին տեղափոխել Հայաստան կամ այլ երկրում ստուգման ենթարկել եւ պարզել՝ բժիշկները նրանց առողջական վիճակը ուռճացրել են, թե ոչ:

Մայրերը հիշել են

Մեկ շատ կարեւոր հանգամանք եւս: Երեկ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում որդեգրման ճանապարհով երեխաներին կորցրած մայրերը: Նշենք, որդատախազության դիմաց հավաքված մայրերի բողոքըորեւէ առնչություն չունի ԱԱԾ-ի կողմից բացահայտված քրեական գործիհետ , պարզապես ստեղծվել է մի իրավիճակ, որ տարիներ առաջ իրենց երեխաներին կորցրած մայրերը որոշել են հիմա չլռել եւ իրենցհետ կատարված դեպքերի մասին բարձրաձայնում են, իսկ թե որքանով է վերջիններիս հայտարարությունը հիմնավոր,ցույց կտա ժամանակն ու իրավապահների կողմից տարվող քննությունը:

Հետաքննությունն ունոր հանգամանքները

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, եւ սույն քրեական գործովնոր մանրամասներ են մեզ հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ քրեական գործով երկու թարգմանչուհի են հայտնվել իրավապահների թիրախում՝ մեկը՝ ֆրանսերենի , մյուսը՝ իտալերենի մասնագետ: ՀՀ քննչական կոմիտեն այս գործով շարունակում է լռություն պահպանել՝հղում անելով նախաքննական գաղտնիքին:

Քնար Մանուկյան




Լրահոս