Հունվարի 15-ին, ժամը՝ 13 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ամերիկահայ գործարար Հրանդ Հարթունին և փաստաբան Մնացական Ղազարյանը:
Թեման՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ Ռուբեն Շահմուրադյանը յուրացրել է ամերիկահայ գործարար Հրանդ Հարթունու բիզնես հանդիսացող սեփականությունը: Հրանդ Հարթունին վերադարձել է Հայաստան փորձելով վերականգնել արդարությունը և սեփականության իրավունքը:
***
«Դիանա Հարությունյան» կեղծ էջի օգտատիրոջը ձերբակալելուց հետո առաջացան մի շարք հարցեր և մարտահրավերներ, որոնք վերաբերում են ինչպես տեղեկատվական անվտանգության ապահովմանը, այնպես էլ այս ոլորտում օրենսդրական դաշտի արդիականացման անհրաժեշտությանը:
Ինչպե՞ս վարվել կեղծ, ֆեյքային լուրերի հետ, ինչպե՞ս տարբերել կեղծը ճշմարտությունից, և որտե՞ղ է այն սահմանը, որից այն կողմ վերջանում է չար կատակը և սկսվում քրեորեն հետապնդելի արարքը:
Այս մասին հունվարի 15-ին, ժամը 11:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կխոսեն տեղեկատվական անվտանգության և լրատվամիջոցների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանը:
***
Հունվարի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանը և «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը:
ԹԵՄԱ՝ Դալմայի այգիների շուրջ վերջին զարգացումները և անպատասխան մնացած հարցերը. ի՞նչ զարգացումներ են սպասվում. խնդրի լուծման հեռանկարները:
***
Հունվարի 15-ին՝ ժամը 12։30-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում» թեմայով։
Բանախոսներ՝
Սոֆյա Հովսեփյան՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
Սերոբ Խաչատրյան՝ Կրթության փորձագետ
Արմինե Ավագյան՝ ներառական կրթության փորձագետ, Ներառող կրթություն ազգային ասոցիացիայի անդամ
Սուրեն Ավետիսյան՝ Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ
Վերգինե Եսայան` Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տնօրեն
Հայկուհի Ադամյան՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստման բաժնի մեթոդիստ