Հայտնի է, որ քիչ առաջ հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով եւ նախնական տեղեկություններով նա ինքնասպան է եղել: Դեպքից հետո տարաբնույթ տեղեկություններ են շրջանառվում:
ArmLur.am-ին տեղեկություններ էին հասել, որ նա վերջերս Հատուկ Քննչական ծառայություն է կանչվել եւ ցուցմունք տվել: Եվ նույն տեղեկությունների համաձայն, նրան առաջարկել են ցուցմունք տալ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: ArmLur.am-ը դիմեց Հատուկ Քննչական ծառայություն, սակայն այնտեղից պաշտոնապես հայտնեցին, որ Գեորգի Կուտոյանն ՀՔԾ-ում քննվող քրեական գործերով չի հարցաքննվել եւ դատաիրավական որեւէ կարգավիճակ չի ունեցել և չունի: