«Ժողովուրդ» օրաթերթը դեռ հունվարի 11-ին գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 20-27-ը գտնվելու է արձակուրդում:
Մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել, որ նա օգտագործելու է 2018-2019 թթ. աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը եւ 2019-2020 թթ. աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը: Սակայն Փաշինյանը երեկ նոր որոշում է կայացրել եւ արձակուրդում կգտնվի հունվարի 23-27-ը՝ օգտագործելով միայն 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը: