Պահակը թալանել է գինու և կոնյակի գործարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Այգեպար գյուղի բնակիչ, 1974թ. ծնված Մխիթար Պետրոսյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով Տավուշի մարզի Այգեպար գյուղում գտնվող գինու եւ կոնյակի գործարանի պահակը՝ 2018թ.մարտի 15-ին՝ժամը 22․00-ի սահմաններում, ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ գործարանի սպիրտի թորման բաժնի դռան վերեւի բաց հատվածից մուտք է գործել որպես պահեստարան հանդիսացող բաժնեմաս եւ այնտեղից գողացել 10 հատ էլեկտրական շարժիչ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով («Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս