ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որևէ մեկը չի կարող պնդել, որ քաղաքական կամ կենցաղային է. Սիփան Փաշինյանը՝ Կուտոյանի մահվան մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ երեկ Երևան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ քունքին հրազենային վնասվածքով: ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը գնահատականներ չցանկացավ հնչեցնել դեպքի մասին. նա որոշել է սպասել իրավապահների բացահայտումներին:

Անդրադառնալով այն տեսակետին, թե ուժային կառույցների նախկին ղեկավարները, որոնք կարող են տեղեկությունների տիրապետել, պետք է անվտանգություն ունենան, Փաշինյանը նշեց. «Կարծիք է, որը կարող է գոյություն ունենալ: Ես կարծում եմ, որ ավելորդ չի լինի առհասարակ ցանկացած մարդ, որը եղել է նախկինում պետության ուժային կառույցի ղեկավար, կարող է այդպիսի կարծիք լինել, որ պետք է ուժեղացնի իր անվտանգությունը: Այսինքն, կարելի է մեկնաբանել եւ այնպես եւ այսպես: Իսկ այն իրավիճակը, որ կա Հայաստանում, սպանության կամ ինքնասպանության փորձերը, որեւիցե մեկը չի կարող պնդել, որ դա քաղաքական կամ կենցաղային է: Դրա գնահատական տվողը իրավապահ համակարգն է», – նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս