Armenian text to speach

Փաշինյանը հայտնել է՝ երբ կանդրադառնա Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կանդրադառնա ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց  Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր, համոզված եմ, ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքների հետ կապված հարցեր պատգամավորները կբարձրացնեն, և ես մանրամասն կանդրադառնամ»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք՝ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է հունվարի 17-ին, Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում: Կուտոյանն ԱԱԾ-ն ղեկավարել է 2016 թվականի փետրվարի 12-ից մինչև 2018-ի մայիսի 10-ը։

 




Լրահոս