ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են պետական հեղաշրջման փորձ արել. Նիկոլ Փաշինյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Կապանում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը՝  երկրում հեղաշրջման փորձի անցկացման մասին: «Գրիգորյանի հայտարարության դեպքում մենք գործ ունենք վերնագրային ընթերցման հետ: Նա հենց կոնկրետ այդպիսի հայտարարություն չի արել, նա տվել է ձևակերպումներ, որոնք լրագրողին բերել են այդպիսի եզրակացության: Ես ուզում եմ ասել հետևյալը. հեղաշրջում, պետական հեղաշրջում, պատերազմ եւ այս կարգի հասկացությունների փոխարեն կա մեկ այլ տերմին՝ հիբրիդային պատերազմ: Կարող ենք ձևակերպել որպես հիբրիդային պատերազմի հիբրիդային նախապատրաստություններ»,- նշեց նա:

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը այդպիսի հայտարարություն էր արել factor.am-ի հետ հարցազրույցում:

«Ես կարող եմ հրապարակային մասով խոսել՝ ինչ հրապարակվել է։ Իսկապես փորձեր կատարվել են։ Հեղափոխությունից հետո որևէ վայրկյան նախկինները չեն դադարել հույս փայփայել հետ գալու։ Ի դեպ, նրանք հաճախ եռամսյա ժամկետի մասին էին խոսում, և իրենց խմբակներին տեղյակ էին պահում, որ այս իշխանությանը երեք ամիս է մնացել»:

Իսկ ապա լրագրողների հետ զրույցում խոսելով այդ մասին՝ ասել էր. «Ես խոսել եմ այն մասին, որ պարբերաբար ընդդիմությունը կամ նախկին իշխանությունը փորձել են տորպեդահարել, և նրանք օգտագործել են և՛ գործիքներ, և՛ մարդկանց։ Շատ մարդիկ տրվել են այդ գայթակղությանը և հետևել են այդ մտքերին ու փորձել են քայլեր ձեռնարկել։ Դրա արդյունքում, կարող եմ ասել, որ որևէ հաջողություն չեն ունեցել»:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս