ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ նաև Արցախյան հակամարտությանը եւ ներկայացրեց, թե, իր խոսքով, ինչպիսի «գյոզալական» ժառանգություն է թողել այդ հարցում Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, բանակցության պայմաններից մեկն էլ եղել է 7 տարածքի հանձնումը՝ հետագա բանակցությունների դիմաց:
«Սա այն ժառանգությունն է, որ մեզ թողել են: Եվ հիմա ասում են, թե սա կորցրել ենք: Որ պահին ՀՀ-ն ուզենա շարունակել բանակցություններն այս նույն կետից, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի: Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն՝ այս ծրագիրն իրենց համար ընդունելի է, թե ոչ, թող արցախցին ասի՝ այս ծրագիրն ընդունելի է, թե ոչ: Եթե արցախցին կորոշի՝ սա է բանակցությունների հիմքը եւ ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ՝ նույն պահին սա կհայտնվի բանակցությունների սեղանին:
Ես առաջարկում ու պնդում եմ, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն իրենց տեսակետը, որ բոլոր շահարկումները վերանան: Երբ ես դարձել եմ վարչապետ, ինձ առաջարկվել է նույն կետից շարունակել բանակցային գործընթացը, բայց ես ասել եմ իմ պատասխանը հենց Արցախում եւ ուզում եմ ասել՝ Հայաստանի որևէ կառավարություն Արցախի հարցում այնքան թափանցիկ չի եղել, որքան ես»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: