Որքան է երիտասարդ պետի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ Անի Ամիրշադյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է մի շարք պաշտոններ զբաղեցնել:

Սոցապ ծառայության 33-ամյա ղեկավարը մինչ այս պաշտոնին նշանակվելը, աշխատել է բանկային ոլորտում:

Ըստ ներկայացրած պաշտոնական հայտարարագրի՝ ունի մեկ բնակարան եւ մեկ ավտոտնակ: Նրա դրամական միջոցը կազմում է 4 մլն 547 հազար 160 դրամ: Որպես եկամուտ՝ հայտարարագրել է իր սեփական աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը կազմել է 14 մլն 471 հազար 530 դրամ: Բայց մյուս կողմից նկատենք, որ Ամիրշադյանը չի ներկայացրել համատեղ բնակվող անձանց հայտարարագրերը:

Նշենք, որ Ամիրշադյանը 2009-2011 թթ. աշխատել է ՖԻՆՔԱ վարկային կազմակերպությունում՝ Ներքին վերահսկողության ստորաբաժանումում: 2011-2013 թթ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ում որպես գործառնական ռիսկ մենեջեր: 2013-2019 թթ. աշխատել է ԱյԴիԲանկ ՓԲԸ-ում: Իսկ անցած տարվա սեպտեմբերին նշանակվել է Սոցիալական ծառայության պետ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Անի Ամիրշադյանից առաջ սոցիալական ապահովության ծառայության պետը Սուրեն Ղամբարյանն էր, որը աշխատանքից ազատվեց՝ ենթակաների հետ լարված հարաբերություն ունենալու պատճառով:

Ս.Հ.




Լրահոս