Պետական բյուջեի միջոցներով ձեռք են բերվել նորագույն բժշկական սարքեր. Արսեն Թորոսյանը՝ 2020 թվականի ծրագրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

‼️2020թ.-ի ծրագրերը և անելիքները (շարունակություն)

✅ 2020-ից Հայաստանում հաշվառված «վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն» ունեցող տարեկան շուրջ 1000 պացիենտներ կբուժվեն հակավիրուսային նորագույն դեղերով պետական պատվերի շրջանակներում:

✅ Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար 2020 թվականին նախատեսվում է նախկին 14 անվանում դեղերի փոխարեն ձեռք բերել 25 անվանում ուռուցքաբանական դեղեր, որոնք անվճար կտրամադրվեն համապատասխան պացիենտներին:

✅ Ներդրվել է ֆինանսական փոխհատուցման պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքը, որի արդյունքում «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի շրջանակներում կնքվել է հրապարակային օֆերտային պայմանագիր:

✅ Այսուհետև մինչև 18 տարեկան երեխաներն ախտորոշման ճշտման նպատակով կարող են հիվանդանոցային նեղ մասնագիտացված կենտրոններում անցնել ամբուլատոր մասնագիտական խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային հետազոտություն` համապատասխան ուղեգրի առկայության դեպքում:

✅ Ներդրվել է հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծրագիրը (emergency), որի շրջանակներում հիվանդանոց դիմած անհետաձգելի բուժօգնության դեպքերը, որոնք չունեն անհրաժեշտություն շուրջօրյա հսկողության, կսպասարկվեն ընդունարանում ծավալված անհետաձգելի բուժօգնության ծառայության (emergency) կողմից պետական պատվերի շրջանակներում:

✅ Մեկնարկել է կոնքազդրային հոդի դիսպլազիայի նորածնային սքրինինգի ծրագիրը: Թվով 50 մանկաբարձական ծառայություն իրականացնող կազմակերպություններում տեղադրվել է պետական պատվեր: Արդյունքում` կկանխվի երեխաների մոտ կոնքազդրային հոդախախտի ուշ հայտնաբերումը և հիվանդության ծանր ընթացքը:

✅ Առողջության առաջնային օղակում մեկնարկել է «Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգ» ծրագիրը (Երևանում` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ պոլիկլինիկա և Գյումրիում` Բեռլին պոլիկլինիկա):

✅ Պետական բյուջեի միջոցներով ձեռք են բերվել նորագույն բժշկական սարքեր (ՄՌՏ, ԿՏ, նեյրոնավիգատոր, մանրադիտակ և այլն) և հատկացվել ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և Չարենցավանի բժշկական կենտրոններին:

✅ Սքրինինգային հետազոտություններ իրականացնելու նպատակով ձեռք է բերվել մամոգրաֆիայի շարժական սարք, որը Հայաստանում կլինի մարտ ամսին: Առաջին կանգառը կլինի Լոռու մարզում և բնակչության համար կրծքագեղձի անվճար հետազոտություններ կիրականացվեն:

✅ Մարզերում առողջության առաջնային պահպանման ծառայութունների բարելավման նպատակով ձեռք են բերվել առաջին բժշկական օգնության հավաքածուներով հագեցած 620 պայուսակներ, որոնք բաշխվել են բոլոր գյուղական բուժակ-մանկաբարձական կետերին։

✅ Արցախին հատկացվելու է 10 նոր շտապօգնության մեքենա: Մեքենաները գնվել են պետական բյուջեի միջոցներից և Արցախում կլինեն մարտ ամսին:




Լրահոս