ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բենզինն առաջիկայում կէժանանա՞. ինչ զարգացումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա փետրվարի 10-ի տվյալներով՝ աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.09 դոլար՝ հունվար ամսվա 1.11 դոլարի դիմաց: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ բենզինի եւ դիզելային վառելիքի գները 10 դրամով նվազել են: Հայաստանյան որոշ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիումը՝ 420 դրամով:

Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային զգալի տարբերությամբ: Դե, բնականաբար, համեմատած ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ՝ բենզինը ամենաբարձր գինն ունի Հայաստանում: Նշենք, որ Ղազախստանում բենզինի մեկ լիտրիմիջին գինը կազմում է 220 դրամ: Բելառուսում բենզինի մեկ լիտրիմիջին գինը կազմել է 390 դրամ, Ռուսաստանում՝ 346 դրամ: Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 298 դրամ:

Ի դեպ, հիշեցնենք, որ դեռեւս անցած տարեվերջին Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասետ Մագաուովը հայտարարել է, որ հայկական կողմը համաձայնել է բենզին ներկրել Ղազախստանից, ինչի արդյունքում ակնկալվում է արձանագրել գների նվազում:
Խոսքը «Հայաստանի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջեւ Հայաստան նավթամթերքների մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին» միջազգային պայմանագրի նախագծի մասին է, որը վերաբերում է փոխադարձ ինդիկատիվ դրույքաչափերի եւ հաշվեկշռի սահմանմանը:

Այն հնարավորություն կտա մատակարարներին նավթամթերք ներկրել առանց մաքսատուրքերի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայկական կողմն այս հարցը ղազախական կողմիհետ քննարկում է, բայց չնայած սրան՝ ներմուծման ծավալների տվյալներով՝ Ղազախստանից բենզինի ներմուծումը այդքան էլ մեծ չէ:

Հետեւաբար, Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին պայմանագիրը չէր կարող այս կարճ ժամանակահատվածում նման արդյունք արձանագրել, քանի որ վերոնշյալ պայմանավորվածությունը նախորդ տարվա վերջին է ձեռք բերվել: Բայց հայկական կողմը վստահ է, որ սա առաջիկայում դրական ազդեցություն կունենա, բայց այս պահին շուկայական տատանումներն ուղղակիորեն կապ չունեն դրա հետ: Ըստ մասնագետների՝ բենզինի գնի իջեցումը պայմանավորված է համաշխարհային շուկայի գնային տատանումներով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս