ՖՈՏՈ. Շենքի բակը սեփականաշնորհել են. Խաչատրյան 33 հասցեի բնակիչներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել Արաբկիրի վարչական շրջանի Խաչատրյան 33 հասցի բնակիչները: Բանն այն է, որ շենքի բակում երեկվանից սկսել են շինարարական աշխատանքներ իրականացնել, ինչը բնակիչների խոսքով անթույլատրելի է:

ArmLur.am-ի հետ զրույցում Խաչատրյան 33 հասցի բնակիչները պատմեցին, թե Գոռ անունով մեկը  փաստաթղթերը ձեռքին հայտարարել է, թե տարածքը պատկանում է իրեն:

«Շենքի բնակիչների և նրանց միջև ծեծկռտուք սկսվեց, եկել են ասում տարածքը գրավի տակ է: Այսինքն շենքի բակը սեփականացրել են հերիք չի, մի հատ էլ ասում են գրավի տակ է: Երեկ ուզում էին ցանկապատել, բայց մեր ժողովուրդը իջան և իրենց փորածները լցրին: Քանդել են բակի ցայտաղբյուրները, կանաչապատ տարածքը»,-պատմեցին բնակիչները:

Ահազանգի հետքերով ArmLur.am-ը կապ հաստատեց նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մհեր Մանթաշյանի հետ:

«Մենք թույլտվություն այդ հատվածում չենք տրամադրել, քանի որ այն գտնվում է միջշենքային տարածության մեջ: Տարածքի սեփականատեր է Նոնոր  Սարգսյանը, երեկ փորձել են ուղղակի տարածքը ցանկապատել, սակայն շենքի բնակիչները թույլ չեն տվել»,-ասաց Մհեր Մանթաշյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ վաղը Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները կլինեն տեղում բանկիչներ հետ միասին կհասկանան խնդիրը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս