ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էստեղ գալիս են խմելու, ծխելու». երևանյան փաբերում անծուխ չի անցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի կողմից փետրվարի 13-ին ընդունված օրենքով արգելվում է ծխախոտի եւ դրա փոխարինիչների օգտագործումը հանրային վայրերում: Խորհրդարանում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը ընդունվել էր 76 կողմ, 17 դեմ ձայներով: Սակայն օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ առայժմ չեն մտնի եւ, օրինակ, հանրային սննդի կետերում ծխելը կարգելվի միայն 2022 թվականից:

Մասնավորապես, այն բարձր տուգանքներ է սահմանում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի եւ օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար: Օրինագիծը հասարակական բուռն քննարկումների պատճառ դարձավ. ոմանք կողմ են դրան, մյուսները կարծում են, որ այն ոտնահարում է ծխողների իրավունքները, ոմանք էլ կարծում են, որ օրինագիծը լավն է, սակայն տուգանքներն անհամաչափ բարձր են: Կարծիքներ են հնչել նաեւ, որ այն ժամանցի վայրերում, որտեղ մարդիկ գնում են լիցքաթափվելու, երաժշտություն լսելու, պարելու եւ ոգելից խմիչք օգտագործելու, չծխելն ուղղակի անհնար կլինի:

ArmLur.am-ն այցելել է մի քանի հաստատություններ, զրուցել է փաբերի, բարերի եւ ակումբների սեփականատերերի, հաճախորդների հետ՝ պարզելու՝ ինչպես են վերաբերվում այս օրինագծին, եւ արդյոք կարծում են, որ այն բացասաբար կանդրադառնա ակումբային կյանքի վրա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարայն, Հովսեփ Հովսեփյան, Լևոն Չադրյան




Լրահոս