Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն։
Հանգանակված միջոցներն ուղղվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը։ Նվիրատվության որոշ մասն ուղղվելու է «ԱՅՈ» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը։
Արդեն հաշվարկվել են առձեռն փոխանցումները և ArmLur.am-ի տեղեկություններով՝ դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվել է 205 մլն-ից ավել գումար։ Սակայն կան նաև բանկային փոխանցումներ, որոնց թիվը դեռևս հայտնի չէ։ Հավելենք, որ ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ դրամահավաքի ընթացքում նախատեսվում է մոտ 100 միլիոնի չափ գումարի հավաքագրում։