Զինծառայողները զորամասում թմրանյութ են օգտագործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գոռ Գաբրելյանին, Գրիգոր Ասատրյանին, Ռոբերտ Սարգսյանին, Սուրեն Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2019 թվականի մայիսի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում զորամասի տարածքում ծխելու միջոցով ապօրինի օգտագործել են կաննոբիոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ տեսակի թմրամիջոց:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364․2 հոդվածի 2-րդմասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը եւ հրամանատարության հսկողությանը հանձնելը:Սույն քրեական գործով,որպեսիրեղեն ապացույց, դատարան է ներակայացվել կես լիտր տարողությամբ պլաստմասե շիշ: Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը: Այդ քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

Ոսկան Սարգսյան




Լրահոս